Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխանության, հավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա։

Այս մասին նշված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Իրանը և Սուդանը որոշել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներից հետո։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանի Հանրապետությունը որոշեցին վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների շահերը բավարարելու համար։ Կառավարությունները պայմանավորվել են զարգացնել բարեկամական հարաբերություններ միմյանց միջև՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա»,- ասված է Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության տարածած հայտարարության մեջ

Տեսանյութեր

Լրահոս