Արմեն Աշոտյանը հերքում է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԶԼՄ-ներից մեկում հրապարակված տեղեկությանը, համաձայն որի՝ ինքը նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ դեսպան:
«Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ :
Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,- գրել է Արմեն Աշոտյանը: