Ռոդմանն արձակուրդն անց է կացնելու Կիմ Չեն Ընի հետ
Նախկինում հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ԿԺԴՀ, որպեսզի արձակուրդն անցկացնի հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին հաղորդում է СNN-ը։
«Ես հավանություն չեմ տալիս նրա գործունեությանը, սակայն նա իմ ընկերն է», – ասել է Ռոդմանը։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա կրկին կայցելի ԿԺԴՀ, 51-ամյա ամերիկացին պատասխանել է. «Այո, օգոստոսին։ Պատրաստվում եմ հանգստանալ նրա հետ»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը