Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. մամուլ

«Համաձայն «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ մարտի 8-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Նման բան չկա, խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն էր բորբոքվել, բայց մարտի 8-ին նման բան չի եղել»:

Նշենք, որ Վարդան Սեդրակյանը փետրվարի 19-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժզննումն էր անցել, և բժիշկները պահանջել էին, որ նա շարունակի բուժվել հիվանդանոցային ռեժիմով:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Նա մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս