Բաժիններ՝

Հացադուլը հնարավոր է նոր լիցք հաղորդի. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, հարցին՝ արդյոք այդ ծայրահեղ միջոցը մի վերջին քա՞յլ էր, նկատեց. «Կա որոշակի ժամանակի դեֆիցիտ, հայտարարվել են ժամկետներ, որպես վերջնաժամկետ ինագուրացիայի օրն է նշվել, իսկ հասարակությունը մինչ այդ ժամկետը սպասելիքներ ունի: Կարծում եմ՝ Ր. Հովհաննիսյանը, հաշվի առնելով դա և այն, որ իշխանությունները կարծես թե չեն ցանկանում ընդառաջ գնալ ընդդիմադիր հանրության պահանջներին և նույնիսկ սկսել են դիմել որոշակի սադրանքների, դիմեց ժողովրդի գիտակցության վրա ազդելու ամենաազդեցիկ քայլին»:

Ժողովրդի՞, թե՞ իշխանության գիտակցության վրա ազդելու՝ հարցրինք նրան: «Կարծում եմ՝ Ժողովրդի, որովհետև այդ դեպքում  ժողովուրդն արդեն չնշում կգործադրի իշխանությունների վրա: Հացադուլը պայքարն ավելի ուշադրության կենտրոնում կդարձնի, և հնարավոր է՝ պայքարին նոր լիցք հաղորդի, նպաստի նրան, որ այս կոնցեպցիայով տոգորված քաղաքացիները, քաղաքական, քաղացիական խմբերն ավելի ակտիվ գործողություններ իրականացնեն, և հասարակությունն ավելի կրավորական, հանդիսատեսի դերից դուրս գա, ակտիվ քաղաքացու դերակատարություն ստանձնի»,- նշեց Է Վարդանյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս