Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Միխայիլ Բաղդասարովին. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/joxovurd2.gif)
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ կիրակի օրը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու գործարար Միխայիլ Բաղդասարովը: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների՝ նրանք հանդիպել են Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:
Թե ինչ են քննարկել երկու գործարարները՝ պարզել չհաջողվեց: Բաղդասարովի հեռախոսն անհասանելի էր, իսկ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե ինքն այդ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: