Բաժիններ՝

«Ժառանգություն» – ԲՀԿ – ՀՅԴ բանակցությունների ձախողման պատճառը. մամուլ

«Հանգստյան օրերին ՀՅԴ գրասենյակում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը քննարկելու համար հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն, հանուն կոնսոլիդացիայի, պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե ցուցակը պետք է գլխավորի իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը: ԲՀԿ-ն էլ չի համաձայնել՝ ասելով, որ իրենց թեկնածուն՝ Վարդան Օսկանյանը, անհամեմատ ավելի ուժեղ ու ճանաչված է:

Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրերը՝ ասելով, որ այս թեման այլևս քննարկելու կարիք չկա, քանի որ հանդիպումն իր արդյունքները չի տվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս