73-ամյա Թինա Թյորները հայտնվել է «Vogue» ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Ամերիկացի լեգենդար երգչուհի Թինա Թյորները հայտնվել է գերմանական Vogue ամսագրի շապիկին: Ինչպես հաղորդում է viva.ua կայքը, 73-ամյա երգչուհին ապացուցել է, որ ինքը դեռևս «լավագույնն է»: Ամսագրի համար երգչուհու ֆոտոշարքի հեղինակները լուսանկարիչներ Կլաուդիա Կնոպֆելն ու Սթեֆան Ինդլեկոֆերը:
Կայքի փոխանցմամբ՝ այսպիսով 73-ամյա երգչուհին դարձել է ամենատարեց աստղը, ով հայտնվել է ամսագրի շապիկին: Նա շրջանցել է դերասանուհի Մերիլ Սթրիփին, ով ամսագրի շապիկին հայտնվել էր 62 տարեկանում: