Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ԱԽ անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ խորհրդակցությունը նախատեսվում է անցկացնել այսօր` հոկտեմբերի 3-ին։

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահն աշխատում է Նովո-Օգարյովոյում գտնվող իր նստավայրից և կարող է միջազգային հեռախոսազրույց անցկացնել։

ԱԽ մշտական անդամների կազմում են Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ այլ առանցքային պաշտոնյաներ և նախարարներ։

Տեսանյութեր

Լրահոս