Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին գործողությունների հետևանքով և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի վիրավորներին արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:

Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:

Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:

Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930