Վիկտորիա Բեքհեմի դիետան
Հայտնի մոդել, երգչուհի, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը պատմել է՝ ինչպես է կարողանում մշտապես լավ կառուցվածք ունենալ ու չգիրանալ: Viva.ua կայքի հաղորդմամբ՝ Բեքհեմը նշել է, որ իր կառուցվածքը պահպանում է, այսպես կոչված, ալկալային դիետայի շնորհիվ:
Այն ենթադրում է, որ պետք է ուտել ցածր թթվայնություն ունեցող մթերքներ, այդ թվում՝ հում սպանախ, ընկույզ, ձուկ, ձիթապտղի յուղ, բրոկոլի և այլն: Բեքհեմի խոսքով՝ պետք է մեծ քանակով ջուր օգտագործել: Դիետան արգելում է օգտագործել ցանկացած տեսակի միս, շաքար, կոֆեին, գազավորված ըմպելիք, մակարոնեղեն և սպիտակ բրինձ:
Viva.ua կայքը գրում է, որ ալկալային դիետան բացասական կողմեր ունի. այն կարող է անքնության, գլխացավի, մկանային ցավերի, փսխումների պատճառ դառնալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս դիետային են հետևում նաև դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Գվինեթ Փելթրոուն: