Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանի երկու աշխատակից ձերբակալվել է Չինաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով

Բրիտանական խորհրդարանի երկու աշխատակիցներ ձերբակալվել են Պետական գաղտնիքի մասին օրենքի համաձայն՝ Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանքների ֆոնին, գրում է The Guardian-ը։

Ենթադրվում է, որ խորհրդարանական ուսումնասիրողը կապեր է ունեցել մի քանի բարձրաստիճան թորի պատգամավորների, այդ թվում՝ անվտանգության քարտուղար Թոմ Թուգենդհաթի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիսիա Քերնսի հետ:

Նա մեկ այլ աշխատակցի հետ ձերբակալվել է ոստիկանության կողմից մարտի 13-ին, հաղորդում է The Sunday Times-ը:

Մայրաքաղաքի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները, որոնք զբացվում են լրտեսության հետ կապված հանցագործություններով, այս գործով հետաքննություն են անցկացնում:

Տղամարդկանցից մեկը՝ 30 տարեկան, ձերբակալվել է Օքսֆորդշիրում, իսկ մյուսը՝ 20 տարեկան, ձերբակալվել է Էդինբուրգում, հայտնել է Սքոթլանդ Յարդը։

Երկուսն էլ պահվում էին հարավային Լոնդոնի ոստիկանական բաժանմունքում, ապա գրավի դիմաց ազատ են արձակվել մինչև հոկտեմբերի սկիզբը:

Չինաստանի հարցով միջխորհրդարանական դաշինքի ճնշման խումբը հայտարարել է, որ իրենք «ապշած են այն տեղեկություններից, որ Միացյալ Թագավորության խորհրդարան է ներթափանցել ինչ-որ մեկը, որը գործում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անունից»:

Ձերբակալությունները տեղի են ունեցել ավելի քան մեկ շաբաթ անց բանից հետո, երբ արտգործնախարար Ջեյմս Քլիվերլին այցելեց Պեկին՝ Չինաստանի որոշ բարձրաստիճան պահպանողականների քննադատության ֆոնին։ Նա պնդում էր, որ Մեծ Բրիտանիան կձգտի Չինաստանի հետ «պրագմատիկ» հարաբերությունների՝ կլիմայական ճգնաժամի նման գլոբալ մարտահրավերները լուծելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս