Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարեց «զորավարին» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, ի թիվս մի շարք քաղաքների, այցելեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, որտեղ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում ստացել էր ընտրողների 52 տոկոսի ձայնը: Արթիկի կենտրոնական հրապարակում բավական մեծ քանակությամբ քաղաքացիներ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, ով բնականաբար ելույթ ունեցավ նրանց առջև: Սակայն առավել ուշագրավ էր միջադեպը, որը տեղի ունեցավ նրա ելույթի ընթացքում: Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ լսեց, թե ինչպես է հրապարակում գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենան բարձրախոսով հայտարարում, որ հավաք մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել: Այս լսելով` Րաֆֆի Հովհաննիսյանը վրդովված շտապեց դեպի ոստիկանական մեքենան և դուրս հրավիրեց ոստիկանին` ասելով, որ նրա գործողություններն անօրինական են, և եթե իր հավաքն անօրինական են համարում, կարող են իրեն ձերբակալել: Իսկ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց զանգահարել անմիջապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, կամ ինչպես ինքն արտահայտվեց, «զորավարին», ոստիկանները հեռացան: Նշենք, որ ոստիկանության գործողություններն բուռն արձագանք ցույց տվեցին արթիկցիները` արտահայտելով իրենց դժգոհությունը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

լուսանկարը՝ aravot.am-ի

Տեսանյութեր

Լրահոս