Բաժիններ՝

Կանխվել է «մեքենայի պարը» մայրաքաղաքի կենտրոնում

Սեպտեմբերի 4-ին, գիշերվա ժամը մեկին մոտ, մայրաքաղաքի պարեկները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:

Նա մեքենան անկանոն էր վարել` այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930