Բաժիններ՝

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել դի

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։

Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ․ Ե․, ծնված 1993 թ․) դին դուրս է բերվել ջրավազանից։

Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս