Բաժիններ՝

Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 26-ին, ժամը 6.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 34-րդ կմ-ին միմյանց են բախվել «Վոլվոն» ու «Զիլը»: «Վոլվոյի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 8.05-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարից ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև «Զիլի» 40-ամյա վարորդը:

Փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս