Ադրբեջանցի պաշտոնաթող սպաները պահանջելու են արգելք դնել Սաֆար Աբիևի արտասահմանյան այցերի վրա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պաշտոնաթող ու պահեստային սպաների հասարակական միավորումը մտադիր է մարտի 9-ին բողոքի ակցիաներ անցկացնել Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի տան և Արդարադատության նախարարության շենքի առջև:
Այդ կապակցությամբ սպաները դիմել են քաղաքային գործադիր իշխանությանը: Ակցիան անցկացվում է կապված է նրա հետ, որ սպաները չեն կարողանում ստանալ չօգտագործած արձակուրդի և ճակատամերձ գոտում կրած զինծառայության համար նախատեսված գումարները:
Ակցիայի մասնակիցները հիմնականում հանդես են գալու հետևյալ կարգախոսներով. «Կատարե՛ք դատարանի որոշումը», «Վճարե՛ք դրամական փոխհատուցումները», «Արգելել Սաֆար Աբիևի մուտքն արտերկիր», «Ամոթ դատական իշխանություններին կաթվածահար արած չինովնիկներին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե մարտի 10-ին, ժամը 15.00-ին, Բաքվի Շատրվանների հրապարակում մեկնարկելու է «Ո՛չ զինվորների մահվանը» ակցիան: