«Րաֆֆին ո՞վ է, որ ես նրա պահանջով հրաժարական տամ». Սուրեն Խաչատրյան

Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ է, որ ես նրա պահանջով հրաժարական տամ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիցկա): Նրա խոսքով` Սյունիքում երբեք կրքերը բորբոքված չեն եղել և բորբոքված չեն:

«Սյունիքում կրքերը միշտ էլ հանգիստ են եղել: Ոչ ոք չի կարող ասել, թե ժողովուրդը ոտքի է կանգնել»,- ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և ավելացրել, որ ընտրություններն անցել են ազատ արդար և օրենքի տառին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս