«Ողջունում ենք Թուրքիայի դերը սևծովյան հացահատիկի նախաձեռնության գործում». Պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է սևծովյան հացահատիկի հարցում Թուրքիայի դերին և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոս ամսին Թուրքիա սպասվող այցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Այցին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ մենք ողջունում ենք Թուրքիայի դերը՝ ստիպելու Ռուսաստանին կրկին միանալ սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը»։
Խոսելով հացահատիկային միջանցքի հարցում Թուրիքայի դերի մասին՝ Միլլերը իր ցանկությունն է հայտնել, որ Թուրքիան շարունակի իր ակտիվ դերը այս գործում և նշել, որ Թուրքիան «շատ կառուցողական է, որ ի սկզբանե օգնել է համաձայնության գալ այս նախաձեռնության համար և փորձել համոզել ՌԴ-ին շարունակել այն »։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու ՌԴ ղեկավարների հանդիպման օրը դեռևս հայտնի չէ։