Բաժիններ՝

Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Iran International պարբերականը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին դուրս բերելու համար։

Նշվում է, որ ոստիկանները հետևում էին ապօրինի կառուցված առաջին շենքի պլանավորված քանդման աշխատանքներին, երբ փլուզվել են մերձակայքում գտնվող հինգ շենքերը։

Պարբերականը նշում է, որ Թեհրանում հարյուրավոր վթարային շենքեր կան, սակայն դրանց ցուցակը պաշտոնապես չի հրապարակվում «ժողովրդին չանհանգստացնելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս