Բաժիններ՝

Դիետոլոգն ասել է, թե ում չի կարելի սեխ ուտել

Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը, Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Բացի դրանից, բժիշկը խորհուրդ չի տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։

«Այն կարող է պարունակել հսկայական քանակությամբ նիտրատներ, որոնք կառաջացնեն գլխապտույտ, հիպոքսիա և ֆիզիկական վիճակի վատթարացում»,- պարզաբանել է մասնագետը։

Սակայն սեխը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի։ Օրինակ՝ պարունակում է բնական շաքար՝ ֆրուկտոզա, որն ապահովում է էներգիա։ Նաև պտուղն ունի շատ հեղուկ, որը հեշտությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից, բջջանյութ, վիտամին C։

«Բայց կարևոր է հիշել, որ շաքարային դիաբետով և ավելորդ քաշ ունեցող մարդիկ չպետք է տարվեն քաղցր սեխով, ինչպես նաև ձմերուկով», – ըստ shantnews-ի՝  ընդգծել է Սոլոմատինան։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031