Բաժիններ՝

Վրաստանում փրկարարները սողանքի վայրում հայտնաբերել են 17-րդ զոհի մարմինը

Վրաստանի Ռաչա բարձր լեռնային շրջանում՝ Շովի հանգստավայրի մոտակայքում, սողանքի վայրում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարդու դի, զոհերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Հաստատում եմ, որ փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարդու դի, մահացածների ընդհանուր թիվը 17 է»,- ասել է մամուլի պատասխանատուն։

Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել. արդյունքում վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և Sunset Shovi հյուրանոցը։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում է չորս ուղղաթիռ, ինչպես նաև 400 հրշեջ և փրկարար։ Մինչ այժմ տարհանվել է 210 մարդ։ Միմչև 20 մարդ դեռ համարվում է անհետ կորած։

Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Զուրաբ Ազարաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորածների թվում կարող են երեխաներ լինել։ Օգոստոսի 7-ը հանրապետությունում հայտարարվել է սգո օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս