94.4 %-ի համար ընդունելի չէ Արցախի բնակչությանը Ադրբեջանում փոքրամասնության կարգավիճակով տեսնելը. հարցում

Հայաստանում հարցված 1100 քաղաքացիներից ընդամենը 1.1 տոկոսն է նշել, որ իրենց համար միանշանակ ընդունելի է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում։

Սա «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի»-ի հետազոտության արդյունքն է: Ընկերությունը քաղաքացիներին հարցրել է՝ «արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում»։

«Հարցվածների 5.5 տոկոսը նշել է՝ ոչ, ավելի շուտ ընդունելի չէ և «միանշանակ ոչ» նշել է 88.9 տոկոսը։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության բնակչության 94.4 տոկոսը նշում է  որ ընդունելի չէ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության տրամադրումը»,- լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ այս տարվա մայիսի համեմատ՝ նման հեռանկարը ժխտողների ցուցանիշն աճել է: Վերջինիս պատճառը, ըստ բանախոսի, Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար կրիտիկական վիճակն է։

Հարցումներն իրականացվել են հուլիսի 27-31-ը հեռախոսազանգերի միջոցով, մասնակցել է 1100 մարդ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս