Բաժիններ՝

Անվանվել է քրոնիկական հոգնածության և թուլության ոչ ակնհայտ պատճառ

Բժիշկ Ռեյչել Ուորդը և սննդաբան Լուիզ Փայնը նշում են, որ քրոնիկական հոգնածության և էներգիայի պակասի անհայտ պատճառներից մեկը վիտամին B12-ի պակասն է: Նրանց կարծիքը հրապարակել է The Sun-ը:

Ուորդը նշել է, որ վիտամին B12-ն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների և նյարդային բջիջների արտադրության համար, ինչպես նաև մասնակցում է իմունային համակարգի աշխատանքին։

«Դեֆիցիտը հանգեցնում է նյարդաբանական ախտանիշների, ինչպիսիք են՝ թմրությունը, անհավասարակշռությունը, քնկոտությունը, շփոթվածությունը, ցրվածությունը»,– ըստ shantnews-ի՝  ասել է նա:

Ուորդի խոսքով, մարդիկ, ովքեր B12-ի պակաս ունեն, հաճախ դժգոհում են հոգնածությունից և թուլությունից: Դա պայմանավորված է արյան կարմիր բջիջների պակասով, որոնք թթվածին են տեղափոխում ամբողջ մարմնով:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031