«Մենք Արցախն ենք». երեխաները երգում են Արցախի օրհներգը
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքված ակցիայի մասնակիցների թվում են նաև հադրութցի երեխաներ: Նրանք պարզել են «Ո՛չ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» վերտառությամբ պաստառներ:
«Արցախը 3 տասնամյակ շարունակ կայացել է ժողովրդավարական պետությունների մոդելին բնորոշ պետական ինստիտուտների կայացմամբ՝ դրոշ, զինանշան, օրհներգ, պետական խորհրդանիշներ, որ սերունդների կոչեց պայքարի»,- նշեց մասնակիցներից մեկը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյապայքարի զոհված հերոսների հիշատակը, ապա երեխաները կատարեցին Արցախի օրհներգը.
«Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք…»:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կազմակերպված՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիան։
Մանրամասները՝ տեսանյութում