«Սպասվում է, որ ռուս խաղաղապահների Արցախը լքելու Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի ի ալիքում գրում է․ «Սպասվում է, որ ռուս խաղաղապահների Արցախը լքելու Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը։

ՆԱՏՕ-ն Էրդողանի շուրթերով պահանջում է ՌԴ-ից 2025 -ից լքել Լեռնային Ղարաբաղը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025-ին կհեռանա Ղարաբաղից։

Նա շեշտել է, որ «ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին»։

Իսկ ի՞նչ է կարծում սրա մասին ՌԴ-ն։

ՌԴ-ից ակնկալվում է հստակ պատասխան,հակառակ դեպքում ստագվում է, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան է որոշում ՌԴ-ն Հարավային Կովկասում մնա՞, թե՞ ոչ։

Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Հ.գ.Սպասվում է, որ Էրդողանի այս պահանջին միանա Փաշինյանը»։

Տեսանյութեր

Լրահոս