Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Էրդողանի հետագա բանակցությունների թեման
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115297.jpg)
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցը ներկայումս չի ներառում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հեռախոսազրույցներ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ։
«Նման հեռախոսազրույց նախանշված չէ», – հակիրճ ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս տարվա հուլիսի 17-ին հացահատիկի գործարքը դադարեցնելու խնդրի շուրջ երկու առաջնորդների բանակցություններին առնչվող հարցին։