Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Բարսելոնային
Չնայած «Բարսելոնայի» վերջին անհաջողություններին, բուքմեյքերական գրասենյակները «Ռեալի» հետ այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում հենց կատալոնացիներին:
Արքայական ակումբն արդեն 24 խաղ է, ինչ չի պարտվել «Սանտյագո Բեռնաբեոյում»: Վերջին անգամ Ժոզե Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ պարտվել են 2011 թվականի դեկտեմբերին՝ նույն «Բարսելոնային»:
Այսպիսով բուքմեյքերները «Բարսելոնայի» հաղթանակի համար տալիս են 2,3, «Ռեալի»՝ 2,8, իսկ ոչ-ոքիի՝ 3,6 գործակից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը