24 ֆուտբոլիստ ստացել է պաշտոնական հրավեր ազգային հավաքականից
Ինչպես հայտնի է, մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Գոյություն ունեցող կարգի համաձայն` ազգային հավաքականների խաղացողները պետք է հրավեր ստանան ոչ ուշ, քան պաշտոնական հանդիպումից 15 օր առաջ: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հրավերներ են ուղարկվել 24 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Զոբ ահան», Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ»)
Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյան («Սանաթ նաֆտ» Իրան), Արտյոմ Խաչատուրով («Շերիֆ» Մոլդովա), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Ալեքս Էնրիկե դա Սիլվայ («Միկա»), Արթուր Ավագյան («Գանձասար»)
Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Արաս Օզբիլիս («Կուբան» Կրասնոդար, Ռուսաստան), Մարկոս Պիզելի («Կուբան» Կրասնոդար, Ռուսաստան), Գևորգ Ղազարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Չեսկե Բուդովիցե» Չեխիա), Զավեն Բադոյան («ԲԱՏԷ» Բորիսով, Բելառուս)
Հարձակվողներ` Նորայր Ասլանյան («Էմմեն» Հոլանդիա), Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ» Եկատերինբուրգ, Ռուսաստան), Միխաիլ Մարկոսովի(«Ուֆա», Ռուսաստան) և Արթուր Սարկիսով («Վոլգա» Նիժնի Նովգորոդ):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը