Բաժիններ՝

Ես միայն մարքեթինգի գործիք չեմ. Բեքհեմ

ՊՍԺ-ի 37-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ դեռ կարող է իր թիմին օգնել ոչ միայն տնտեսապես, այլև խաղադաշտում ցուցադրած իր հաջող խաղով։

«Եթե ակումբը կարող է իմ անունով մարզաշապիկների վաճառքից եկամուտ ստանալ, հոգ չէ, դա շատ լավ է։ Հաճելի է, երբ դու տեսնում ես մարդկանց, ում մեջքին քո անունն է գրված։

Ամենուր, որտեղ ես խաղացել եմ, ասում էին, որ իմ մարզաշապիկները շատ լավ են վաճառվում։ Այդպես է եղել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Գելեքսիում» և «Միլանում»։

Սակայն ես կարող եմ և ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Հենց դրա համար եմ եկել ՊՍԺ։ Ես միայն մարքեթինգի գործիք չեմ», – Բեքհեմի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031