Ոնց հանձնել ես, էդպես էլ հետ բեր Կապան-Գորիս հիմնական մայրուղին, Սյունիքը լափած շուն. Անուշ Միրզոյան
Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Անցնում եմ Կապան-Գորիս 2-րդ այլընտրանքայինով. դուք ի՞նչ եք ուզում էս լեռներից, էլի քանդեք`ասֆալտ արեք, քանդեք էնքան, որ լեռ չմնա, բարդույթ ունեք դուք հայկական բարձունքներից։
Դուք ավելի լավ է մերոնց առաջ տվեք. դիրքերն ասֆալտին են հասնում….
Ինչ հայելային հետքաշում, ինչ բան, Հեն է հետ եկած ենք…
Սյունիքում մեկը կա, վստահ կասեր, թե որոշ հատվածներից հետ կգնան…
Ոնց կարելի է էսքան հաճոյանալ սատանային, ոնց կարելի է էսքան չիմանալ իրավիճակի մասին։
Ոնց հանձնել ես, էդպես էլ հետ բեր Կապան-Գորիս հիմնական մայրուղին։
Սյունիքը լափած շուն»։