Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ը և Վահե Գևորգյանը կշարունակեն համագործակցությունը

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը գործող մարզչի հետ: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ»-ի և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մինչև պայմանագիրը երկարաձգվել է «1+1» ձևաչափով: «Ավարտված մրցաշրջանում մեր ելույթները, խաղի որակի բարձրացումը, դրական արդյունքները և ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հաջողված աշխատանքն ազդակ հանդիսացան, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը և շարունակենք մեր աշխատանքը: Բազում անելիքներ ունենք, որպեսզի էլ ավելի ուժեղացած մոտենանք թե Կոնֆերենցիաների լիգային, թե մեր Պրեմիեր լիգային: Բոլոր մրցաշարերում ձգտելու ենք առավելագույնին»,- պայմանագրի երկարաձգումից հետո նշել է Վահե Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս