Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ կհնչեն Կամերային երաժշտության տան զբոսայգում
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով:
Հունիսի 16-ին ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը՝ ջազային մեկնաբանությամբ։
Երեկոյին հանդես կգան Հայկ Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դավիթ Գյոդակյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։