Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 9-ին ժամը 22:50-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ավելի վաղ՝ hունիսի 9-ին ժամը 18:30-ին Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա:

Տեսանյութեր

Լրահոս