Ինչու է ծիրանն այս տարի էժանացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ծիրանի մշակմամբ զբաղվող այգետերերն այս օրերին իրենց մաշկի վրա զգում են ռուս-ուկրաինական պատերազմի ծանր հետեւանքները։ Բանն այն է, որ ծիրանը վաճառում են աննախադեպ ցածր գներով, արտահանող ընկերությունները պարզաբանում են, որ դրա պատճառները մի քանիսն են․ նախ՝ Ռուսաստանում կտրուկ նվազել են ապրանքների սպառման ծավալները, դրանից բացի՝ ռուբլու փոխարժեքի տատանումներով է պայմանավորված ծիրանի գնանկումը։

Եթե անցած տարիներին ծիրանը մթերում էին սկզբնական շրջանում 800-1000 դրամով, ապա այս տարի առաջին մթերումը սկսել են 500 դրամով։ Արտահանման ծավալի կրճատման պատճառով գյուղացիները ստիպված են բերքն իրացնել ներքին շուկայում՝ էժան գներով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930