«Շուտով այդ բումը կտեսնեք, թույլ չենք տալու վիժեցնել». Սերոբ Գասպարյան

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով՝ հայությունը չպետք է հիասթափվի ստեղծված իրավիճակից, քանի որ տեսնում է  այն լույսը, որը ծագելու է Հայաստանի վրա։

«Որոշ ժամանակ է, ամբողջ աշխարհում պտտվում եմ, դրսի հայությունը՝ թե՛ Եվրոպայում, թե՛ այլ վայրում, այլ կերպ է տրամադրված։ Նրանց հետ շփվելուց ես մի բան եմ հասկացել, որ այլևս սրանք անելիք չունեն մեր երկրում։ Իրենք ընդհանրապես մեր հայրենիքի հետ ոչ մի աղերս չունեն, և շատ շուտով այդ բումը կտեսնեք։ Մենք 30 տարի, ես, իմ նմանները, մեր նահատակված հերոսները մեր կյանքն ենք դրել և այդ կյանքը չենք վաճառում ոչ մեկին, պատահական` չգիտեմ որտեղից հայտնված, փորձում են վաճառել՝ ինչպես մեր կյանքը, այնպես էլ՝ մեր հայրենիքը։ Թույլ չենք տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե սփյուռքում հայությունն անտարբեր է դարձել Արցախի հանդեպ։

«Ինչպես Հայաստանում են ուղեղի լվացմամբ զբաղվել, այնպես էլ սփյուռքում մի այսպիսի թեզ էր պտտվում, որ հիասթափվել են։ Մարդկանց կարողացանք հասկացնել, որ կարելի է  մարդուց հիասթափվել, բայց ոչ՝ հայրենիքից։ Փառք Աստծո, երիտասարդությունը պատրաստակամ է՝ այստեղ շարժում սկսելու դեպքում ոտքի կանգնել ու հայրենիք վերադառնալ, այդ հայրենիքը փրկելու համար։ Սա ես խոսում եմ ամբողջ Եվրոպայի մեծամասնության անունից։

Կարդացեք նաև

Իհարկե, ինչպես այստեղ, դրսում էլ կան մի քանիսը, որ առհասարակ հայրենիք հասկացողության հետ կապ չունեն, իրենք իրենց կյանքով ապրում են, ուղղակի սովորության համաձայն՝ մեջները մտել է Նիկոլ, ու վերջ։

Զարեհ Սինանյան կա, նրան Մյունխենից վռնդեցին, Համբուրգում դռները փակեցին, գողտու մի քանի հոգու իրենց կողմնակից մարդկանց հավաքեցին՝ ցույց տալու, թե՝ տեսեք, սփյուռքն իրեն ընդունում է։ Անգամ ես չկարողացա ներս մտնել, ինձ թույլ չտվեցին, հատկապես, երբ իմացան, թե ես ով եմ»,- շեշտեց Սերոբ Գասպարյանը։

Նրա փոխանցմամբ, այն, ինչ ցույց են տալիս սփյուռքից, թե իբր այս իշխանությունն ընդունվում է դրսում՝ իրականությանը չի համապատասխանում.

«Սփյուռքում նրանց անգամ կծեծեն, ատամներով կպատառոտեն, քանի որ իրենց հայրենիքն են վաճառում։ Կրկնում եմ՝ սփյուռքը կանգնած է, ուղղակի այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե ում հավատան, կամ չհավատան, որովհետև ամեն ինչ խառնված է։ Մեկը եթե ուզում է մի շարժում նախաձեռնել, հայտնվում են մարդիկ ու այն վիժեցնում են, բայց այս անգամ չի ստացվելու, վիժեցում չի լինելու»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի