Սա Հայաստանն ու Արցախը առևտրի, սակարկման հանելու նախաձեռնություն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները ՀՀ-ի՝ կադաստրի թուղթ չունենալու մասին թեզն առաջ տանելով՝ փորձում են հանրության համար մարսելի դարձնել Արցախի և ՀՀ-ի հանձնման գործընթացը:

Այսինքն, այս իշխանությունը, իր տիրապետության տակ եղած ողջ ռեսուրսը նպատակ ունի ոչ թե ուղղելու Արցախի և ՀՀ-ի անվտանգության ապահովմանը, միջազգային կառույցներում, միջազգային հարթակներում հայկական շահն առաջ մղելուն և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից առավելագույնը քաղելուն, այլ նպատակը մեկն է՝ մանիպուլացնել, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց մոլորեցնել:

««Կադաստրի վկայական» հասկացողությունը, Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի հետ կապված վերջին հայտարարությունները, թե՝ մի գերագնահատեք նրա նշանակությունն այս կամ այն տեսանկյունից, այդ բոլորը որոշակի գործիքների կիրառում են, որի նպատակը գլխավոր խնդրից թեման հեռացնելն է և մանր-մունր խնդիրների շուրջ փաստացի կենտրոնացնելը: Իշխանությունը փորձում է հանձնել Արցախը, ՀՀ մի շարք բնակավայրեր: Եվ հաշվի առնելով պատմական, քաղաքական, ռազմական այլ գործոններ, դա ՀՀ-ին զրկելու է կենսունակությունից, գործելու հնարավորությունից և, առհասարակ, հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում հարատև ապահովելուց»,- հավելել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցային գործընթացն, ըստ էության, Հայաստանն ու Արցախը առևտրի, սակարկման հանելու նախաձեռնություն է, որը բերելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության կորստին:

Կարդացեք նաև

«Երբ Ադրբեջանը խոսում է իր տարածքային հավակնությունների մասին, շրջանառության մեջ է դնում այն, թե սովետական ժամանակահատվածում եղել են ադրբեջանաբնակ գյուղեր, և այդ մարդիկ պետք է վերադառնան: Եվ դրա ներքո դրված է այն գաղափարը, որ նրանք պիտի վերադառնան, և նրանց անվտանգությունը պետք է ապահովի Ադրբեջանը: Այսինքն, բացի համաձայնագրի ներքո քննարկվող կամ այդտեղ առկա տարածքներից, որտեղ, այսպես կոչված, անկլավների հարցն է, իրականության մեջ չերևացող մասում Ադրբեջանի տարածքային հավակնություններն ավելի են, քան նույնիսկ այն, ինչ քննարկվում է այդ ստորագրվելիք համաձայնագրի ներքո»,- շեշտել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս