Արագաչափեր, կարմիր գծեր և կենցաղային այլ ստեր՝ ըստ Նիկոլի

Ինչպես մնացած բոլոր հարցերում, արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի հարցում ևս Փաշինյանը մոլորեցրեց իր ընտրազանգվածին, ամբոխահաճո ելույթներով շահեց քաղաքացու սիրտը, ապա շատ ավելի մեծ ծավալով մտավ նրա գրպանը։ Արագաչափերը և տեսախցիկները ոչ միայն չհանվեցին, այլև մի քանի անգամ ավելացան, շարունակեցին գործել անգամ շարժական արագաչափերը, տուգանքները ևս աճեցին։

Ո՞րն էր այս պարզունակ ստախոսության պատճառը, ավտովարորդների համակրանքը շահե՞լը։ Այս դատարկ խոստման իրականացման հետևից ո՞վ է գնացել առայսօր, կամ առհասարակ՝ ո՞վ է հիշում ընդդիմադիր Փաշինյանի այս դիրքորոշման մասին։

Արագաչափերի փակումն ու վնասումը հեղափոխական Փաշինյանի առաջին քայլերից էր Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Նա դրանք ներկայացնում էր՝ որպես ժողովրդի հարստահարման և իշխանության հետ փոխկապակցված անձանց հարստացման միջոց, բայց բավական էր գալ իշխանության՝ պարզելու, որ իր նշած անձինք կապ չեն ունեցել արագաչափերի և տեսախցիկների շահագործման հետ, ավելին՝ խոստովանելու, որ դրանք ոչ թե մարդկանց տուգանելու, այլ ընդամենը երթևեկության անվտանգության ապահովման նպատակ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս