Փաստաբան Հայկ Ալումյանը հարց է ուղղել Արցախի դատախազությանը

Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է. «Ներկայացնում եմ ԼՂՀ քրեական օրենսգրքից երկու հոդված։ Հարց Արցախի Հանրապետության դատախազությանը․ այս հոդվածներով քրեական գործ հարուցվել է, թե ոչ, եթե ոչ՝ ինչո՞ւ դեռևս չի հարուցվել։

Հոդված 313.

Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները

1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 314.

Իշխանությունը զավթելուն, տարածքայինամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Տեսանյութեր

Լրահոս