Ատեստավորման գործընթացում մարտում վիրավորված անձանց վիճակը հանձնաժողովը հաշվի է առնելու. Սուրեն Պապիկյան
Այսօր ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ բանակում ատեստացիայի գործընթացին՝ հայտարարելով, որ ովքեր պատերազմի, մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության վերաբերյալ քննությունը, կհանձնեն մյուս քննությունները։
«Եթե իր վիրավորումն արձանագրված է, այսինքն՝ եթե ինքը հայտնվել է հիվանդանոցում, բուժվել է, հոսպիտալում է եղել, և մարմնական այդ վնասվածքն արձանագրված է նրա հիվանդության պատմության մեջ, հետևաբար, եթե մարմնի այդ հատվածով պայմանավորված՝ ինքը չի կարող մասնակցել ֆիզպատրաստության, կրակային պատրաստության կամ մեկ այլ քննության, դա հանձնաժողովը հաշվի է առնելու։ Կառավարության որոշման մեջ սա արձանագրված է։ Բայց խոսքը վերաբերում է մարտում կամ պատերազմում ունեցած վիրավորմանը»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում