Բաժիններ՝

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես դարձավ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը:

Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրվել է ընթացիկ տարվա մարտին և մասնակցել է Կիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռանոսը մինչ այս հանդես էր գալիս «Բավարիա»-ի երկրորդ թիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս