Բաժիններ՝

Երբ եք վերջին անգամ եղել Արցախում: Հենց դուք, էդ նախագիծը նկարահանողներ. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին Ալիքի տնօրեն և իր «տակ» լուռ ու մունջ ծառայողներ: Դուք երկար ժամանակ «գլոխ հարդուկելով էիք» զբաղված հանրությանը ներկայացնելով (100 տուն Արցախում) նախագիծը, որով իբր 100 տուն էիք կառուցելու Արցախի և արցախցիների համար: Այդ ընթացքում իշխանությունը ոչ միայն դադարել է Արցախը Արցախ կոչելուց, փոխարինելով այն Լեռնային Ղարաբաղ ադրբեջանահաճո ձևակերպմամբ, այլ երեկ էլ հայտարարեց, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջան:

Լսեք, տղերք ու աղջիկներ: Պատիվն ու արժանապատվությունը ամենաանգին բաներն են, որ մարդը իր հետ գերեզման է տանելու: Դա իրենից ոչ մեկ չի խլի, եթե իհարկե ունի: Դուք ե՞րբ եք վերջին անգամ եղել Արցախում: Հենց դուք, էդ նախագիծը նկարահանողներ: Բա վաբշե հարցեր չունե՞ք:)) Բա չեք ուզում հարցնել ձեր տնօրեններին, թե էս ի՞նչ եղավ: Արա հազարավոր տներ քանդեց էս յեբյոմատը, իսկ դուք 100 տնով կապիկություն էիք անում, հիմա ձեզ մա՞րդ եք զգում: Կյանքը ջոկող տղա՞ եք զգում:

Էս ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել եք, որ ծառան դա այլևս դիագնոզ է: Դա իրականում տեսակ է: Որովհետև նույնիսկ ստրուկները ինչ որ մի պահի ընդվզում են իրենց տերերի դեմ:

Իսկ դուք ծառա եք: Ու հանցակից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս