Բաժիններ՝

Ռուսական սառեցված ակտիվների գումարը գերազանցել է 24 միլիարդ եվրոն

Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում գտնվող Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական անձանց և ընկերությունների սառեցված ակտիվների գումարը ներկա դրությամբ կազմում է մոտավորապես 24,1 միլիարդ եվրո: Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

«Ներկա պահին մենք սառեցրել ենք ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների ներքո հայտնված ֆիզիկական անձանց և ընկերությունների մոտավորապես 24,1 միլիարդ գումարի չափով ակտիվները», – մեջբերում է նրա խոսքերը «РИА Новости» գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրել է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց ու կազմակերպությունների ակտիվները ենթակա են սառեցման, «բայց ոչ ուղղակի բռնագրավման»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031