Բաժիններ՝

Կարմրուկի դեմ պատվաստված անձը վարակի աղբյուր չի հանդիսանում. Համաճարակաբան

Մայիսի 8-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:

142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ:

Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի և խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում:

Կարդացեք նաև

Եթե մարդը պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի և կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

168.am-ը հետաքրքրվեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից, հղիների դեպքում որքանո՞վ է վտանգավոր նոր պատվաստված անձի, օրինակ՝ ամուսնու ներկայությունը, արդյո՞ք հղին կարող է վարակվել նրանից, վերջինը պատասխանեց. «Կարմրուկի դեմ պատվաստանյութը կենդանի վակցինա է և պարունակում է ևս երկու բաղադրիչ՝ կարմրախտ և խոզուկ:

Պատվաստված անձը վարակիչ չէ, անգամ կենդանի պատվաստանյութով պատվաստվածը վարակի աղբյուր չի հանդիսանում: Հանգիստ թող պատվաստվեն, և որոշ երկրներում նույնիսկ ցուցված է, որ հղիություն պլանավորելուց առաջ կամ հղիության ընթացքում, եթե ամուսինը կարմրուկի դեմ պատվաստված չէ, պատվաստվի: Սա շատ կարևոր է հղի կնոջ համար, որովհետև, եթե նա վարակվի կարմրուկով, շատ ավելի վտանգավոր է; Ամուսինը հղի կնոջ համար վտանգ չի ներկայացնում պատվաստումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս