Ավտովթար՝ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին. կա տուժած
                                    Մայիսի 6-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-211113-ՕԿԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211113-ՕԿԱ»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    