Բաժիններ՝

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ. երկուսի վիճակը գնահատվել է ծանր

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին ժամը 07։39-ին ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.), Խ․ Ո․-ն (ծնված 2006 թ․) և Հ․ Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․ Ռ․-ի և Ա․ Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ․ Ո․-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ․ Ա․-ինը՝ բավարար։

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ․ Վ․-ին (ծնված 2002 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031