Բաժիններ՝

Թուրքիայում մեր աթլետներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է, սակայն նրանցից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը: Հավաքականի անդամներից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, սակայն, հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը: «Տեղեկատվությունը, որ հավաքականի անդամները ստացել են մարմանական լուրջ վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց չի համապատասխանում իրականությանը», – տեղեկացրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Առաջնությունը, որին մասնակցել են Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքկաններն, արդեն ավարտվել է և մեր մարզիկները վերադառնում են Երևան: Առաջնության արդյունքներով, Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել մեր տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 14 մարզիկներ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս