Բաժիններ՝

Այսօր երկու մեղադրանք կներկայացվի Թբիլիսիի քաղաքապետի նկատմամբ

Грузия Online-ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքպետ Գիգի Ուգուլավան այսօր կանչվել է Ֆինանսների նախարարություն, ուր և նրա նկատմամբ ներկայացվելու է երկու մեղադրանք: Այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Ուգուլավան հայտարարել է, որ պատրաստ է գնալ Ֆինանսների նախարարություն, ուր նրան մեղադրանք է ներկայացվելու` կապված երկու դրվագի հետ: Դրանցից մեկն առնչվում է մեքենայությունների միջոցով «Իմեդի» հեռուստաընկերության յուրացմանը, իսկ մյուսը` բյուջեի հաշվին «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ակտիվիստներին ֆինանսավորելուն:

Առաջին դեպքում Ուգուլավան մեղադրվում է նրանում, որ ապօրինի ճանապարհով այդ հեռուստաընկերությունը խլել է Ջոզեֆ Կեյից, իսկ երկրորդ դեպքում, որ ՄԱՇ-ի ավելի քան 1500 ակտիվիստ ձևականորեն ձևակերպվել են քաղաքի մաքրման ծառայությունում և աշխատավարձ են ստացել` առանց աշխատանք կատարելու: Խոսքը գնում է 5 միլիոն լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի) վատնելու մեջ:

Ուգուլավան իրեն մեղավոր չի ճանաչում: Երեկ տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտարարել է, որ անձամբ աշխատանք է ապահովել մինչև 1500 մարդու համար: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ մտահոգ է, քանի որ առաջին անգամ է հայտնվում մեղադրյալի կարգավիճակում:

Սակայն Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին երեկ հայտարարել է, որ պլանավորված չէ փետրվարի 23-ին ձերբակալել Թբիլիսիի քաղաքապետին:  Ի դեպ, Ուգուլավան Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին առաջարկել է Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս