Ովքե՞ր են Թուրքիայում վստահություն վայելող քաղաքապետները

«ORC» թուրքական վիճակագրական-հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայի ամենավստահելի քաղաքապետների ցուցակը վերջին 4 տարում (2019-2023 թթ․)։ Հարցմանը, որն անցկացվել է մարտի 15-28-ը երկրի 184 շրջաններում և 30 մեծ քաղաքներում, մասնակցել է 21.900 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցման արդյունքում առաջին 3 տեղերն զբաղեցնում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ քաղաքապետները՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը (62․8%), Էսքիշեհիրի քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը (60․6%) և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն (59․1%)։

Տեսանյութեր

Լրահոս