Գագիկ Մելքոնյանի որդին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ. ինչ անում՝ երեխեքի համար է անում

«Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, և այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը գա Հայաստան, պետք է կալանավորվի»,-ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից (ՍԴ) Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելուց հետո Factor.am-ի հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։

Գագիկ Մելքոնյանի ջանքերը, ի վերջո, արդյունք տվեցին: Նրա որդին այսօր նշանակվեց «Երևան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ժողովրդի շրջանում հայտնի է՝ որպես «КГБ-ի подвал»:Ինչ խոսք, «Արթիկ» ՔԿՀ-ից, ուր պաշտոնավարում էր Գագիկ Մելքոնյանի որդին, «Երևան-Կենտրոն» պետի պաշտոնով գալը մեծ առաջխաղացում է Արման Մելքոնյանի համար:
Հիշեցնենք, որ երբ 2021թ. հոկտեմբերին Սերգեյ Ատոմյանն առաջին անգամ այցելել էր «Արթիկ» ՔԿՀ, բավականին դրամատիկ իրավիճակ է ստեղծվել, և մինչ այդ խրոխտ դեմքով ՔԿՀ-ներում շրջող ՔԿԾ պետը հայտնվել է, մեղմ ասած, շատ տհաճ իրավիճակում։

Կարդացեք նաև

«Արթիկ» ՔԿՀ-ում շրջելիս հանկարծ դատապարտյալներից մեկն իր խցի պատուհանից գոռացել, Սերգեյ Ատոմյանին խնդրել է մի քանի րոպեով լսել իրեն։ ՔԿԾ պետն իրեն ուղեկցող հիմնարկի պետին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդի Արման Մելքոնյանին, ով հավանաբար պետի այցելության պատվին էր այդ օրը հայտնվել հիմնարկում, հարցնում է, թե ո՞վ է իրեն ձայն տվողը։

«Գիժ է»,- պատասխանում է Արթիկի պետը` ցանկանալով արագ ՔԿԾ պետին հեռացնել այդ տարածքից։

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։Զրոյական կառավարչական փորձով ու քրեակատարողական համակարգի նիստուկացից բացարձակապես անտեղյակ Սերգեյ Ատոմյանը չի պատկերացնում, որ ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ կարող են և կորցնելու բան չունենալ, ունենալ բոլորովին այլ հոգեբանություն և աշխարհընկալում, և փոխանակ մի երկու րոպե ժամանակ տրամադրելուն ու նրան լսելուն, թեկուզև հետո ոչինչ էլ չաներ ու չօգներ, դատապարտյալին ասում է, որ նա իր խնդիրը փոխանցի հիմնարկի պետին։

Դատապարտյալը կրկին խնդրում է ընդունել իրեն, ասում, որ շատ կարևոր բան ունի ասելու, և չի ուզում ՔԿՀ պետի հետ խոսել, բայց Սերգեյ Ատոմյանը չի արձագանքում ու փորձում է հեռանալ։Սա տեսնելով` դատապարտյալը թունդ հայհոյանք է հնչեցնում ՔԿԾ պետի հասցեին՝ բարձր գոռալով։Վերջինս անակնկալի է գալիս, ինքն էլ պատասխան հայհոյանքով է արձագանքում նրան։

Մի ուշագրավ դրվագ էլ կա՝ կապված հայր և որդի Մելքոնյանների հետ:

2020թ. նոյեմբերի 9-ի առավոտյան, երբ աղետալի ու ամոթաբեր կապիտուլյացիայի ստորագրմանը մնացել էին հաշված ժամեր, տեղեկություն տարածվեց, որ առաջնագիծ՝ մարտական հերթափոխի է մեկնել ՔԿԾ այն ժամանակվա պետ Արթուր Գոյունյանը:

168.am-ը այդ օրը գրել էր, որ Արթուր Գոյունյանը մեկնել է Օմարի լեռները «պաշտպանող» պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պաշտպանական գիծ, ուր, ի դեպ, գտնվում էին նաև «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պետերը: Վերջիններիս՝ առաջնագծից արված լուսանկարները պարբերաբար հրապարակվում էին «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Ի դեպ, «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանը լուսանկարում հոր՝ Գագիկ Մելքոնյանի կողքին է կանգնած: Այդ օրերին շատ անվտանգ Քարվաճառում «պաշտպանում էին» հայրենիքը:

Հիշեցնենք նաև, որ Արման Մելքոնյանին «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնում ոչ թե իր հայրն է նշանակել տվել, այլ արդարադատության նախկին նախարար, այժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հայրը, ում հետ աշխատել էին ոստիկանության համակարգում:

Բայց ահա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում նրա նշանակվելը հոր հալալ քրտինքի արդյունքն է. իզուր չէ գիշեր-ցերեկ հակահայ, հակաարցախյան հայտարարություններ անում:

Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է որոշել Գագիկ Մելքոնյանի որդուն՝ Արման Մելքոնյանին բերել և նշանակել«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս